Նիկոլը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում

102

«Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում:

Նորից դեսուդեն են ընկնում, ինչ որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս: Ու այսպես շարունակ: Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ… Նույնը կատարվում է նաև ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ:

Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցօր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինե»,- գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: