Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

73

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։