Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

153

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այդ մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի հետ շարունակում ենք մեր համագործակցությունը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք զորավարժություններին մասնակցելու նպատակով ժամանել են Ըսպարտա։ Դրանք կտևեն 6 շաբաթ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ըսպարտայի զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները։ Հիշեցնենք, որ սա 2021 թվականին թվով երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է։ Նախորդը կայացել էր փետրվարին՝ Կարսում։

Լուսանկարը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության

Հետք