Эпиваккорона-ն կարող է օգտագործվել 18-ից բարձր տարեկան անձանց պատվաստման համար

96

Эпиваккорона պատվաստանյութը, որը մշակվել է Նովոսիբիրսկի հետազոտական «Վեկտոր» կենտրոնի կողմից, ստացել է օգտագործման թույլտվություն 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Այս մասին ուրբաթ օրը հաղորդեցին «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունից:

Эпиваккорона պատվաստանյութը հաջողությամբ անցել է 60-ից բարձր տարիքի մարդկանց II-IV փուլերի բաց կլինիկական հետազոտությունները: Դրանք ցույց են տվել պացիենտների համար այս պատրաստուկի իմունոգենությունն ու բարձր անվտանգությունը: Эпиваккорона-ն «հաստատվել է օգտագործման համար 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում»,  ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստուկի ցուցումների նոր տարբերակում նշվում է, որ այն ցուցված է 18 տարեկանից բարձր մեծահասակների մոտ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար: