7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ

88

Այսօր Խաղաղ օվկիանոսում Նոր Զելանդիայի հյուսիսարևելյան ափերի մոտ գրանցվել է 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գիսբորն քաղաքից 238 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Կա ցունամիի վտանգ։