Ռուսաստանում կտրուկ աճել են ավիատոմսերի գները

143

Ռուսաստանում կտրուկ թանկացել են ավիատոմսերը: Գների շոշափելի բարձրացում տեղի ունեցավ դեպի այլ երկրներ սահմանափակ թվով թռիչքների ֆոնին:

Փորձագետների կարծիքով, այդ գործոնը գների բարձրացում է առաջացնում ոչ միայն միջազգային, այլև ներքին չվերթների համար: Այսպիսով ավիափոխադրողները փորձում են փոխհատուցել կորուստները, որոնք կրել են անցյալ տարի նոր տեսակի կորոնավիրուսային վարակի համաճարակի ժամանակ, երբ թռիչքների ծավալը նվազեց, գրում է news.ru-ն։