Շուռնուխի ամենաբարձր կետում կծածանվի ՀՀ հսկայական դրոշը՝ խաչի պատկերով

87

Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ գյուղի վերևի բլրի վրա այսուհետ ծածանվելու է Հայաստանի Հանրապետության 4×8 չափի դրոշը՝ խաչի պատկերով։ Արշակյանը տեղեկացրել է, որ գաղափարի հեղինակն ու իրագործողը Գորիս խոշորացված համայնքի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։

«Տեղադրելու ենք մեր գյուղի ամենաբարձր բլուրին՝ ի տես թուրքերի, որ տեսնեն ու իմանան՝ Հայաստանի դրոշը ծածանվելու է»,- ասել է Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նկարները տրամադրել է անձամբ Հակոբ Արշակյանը։

armdaily.am