Մենք կարող ենք Աթենք մուտք գործել 12 օրում, իսկ Սալոնիկ՝ 4 օրում. CNN Türk–ի թուրք վերլուծաբան

40

Թուրք վերլուծաբան Հաքան Բայրաքչին CNN Türk-ին տված հարցազրույցում վստահորեն մեկնաբանել է երկու երկրների ռազմական կարողությունները:

«Եթե Հունաստանի զինված ուժերը որևէ տեղից՝ ցամաքից, թե ծովից, կամ որևէ ժամանակ հարձակվեն Թուրքիայի Հանրապետության վրա որևէ պատճառաբանությամբ, նրանք չեն կարողանա առաջ շարժվել 6 կմ, կկործանվեն և կվերանան։

Բայց եթե նրանք զայրացնեն մեզ, և ես դա ասում եմ միայն համեմատաբար, 4 օր հետո մենք կմտնենք Սալոնիկ, իսկ 12 օր հետո՝ Աթենք՝ վերցնելով Հունաստանը վերից վար»,– նշել է նա։