ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար։ Ասուլիսից՝ կարևորը․

79

•  Արցախի հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը ընդդիմության հավանությանը չի արժանանում։ Սակայն առավել բարենպաստ համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է հաղթել պատերազմում կամ գոնե այն չպարտվել։

•  Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։

•  Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությունը ստեղծելու մտադրություն չունի։

•  Վարչապետն այսօր ամենաբարձր հակավարկանիշն ունի։

•  Վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից՝ «Իսկանդերի» մասին իր հայտարարության համար։

•  Հայաստանի զինված ուժերի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար։

•  Պայմանական «Սորոսի» արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։

•  Ընտրություններում հաղթելու պարագայում Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։

•  Վարչապետից վրեժ լուծել չի պատրաստվում։

•  Քոչարյանի համար 2018-ն անհասկանալի էր։ Նա չէր կարծում, որ հնարավոր է մարդկանց այդքան հեշտ մանիպուլացնել։