Կորոնավիրուսի աճի հետ կապված՝ դիմակների կրումը պետք է խստացվի

66

Կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարարն ասել է, որ կորոնավիրուսի վարակման 491 նոր դեպք է գրանցվել, ինչը նշանակում է, որ պետք է վերադառնալ դիմակների կրման և կանխարգելիչ մյուս  կանոնների խիստ պահպանման ռեժիմին:

 Հունվար-փետրվարին  թեստ հանձնողների 5-6 տոկոսի շրջանում էր կորոնավիրուս հաստատվում, իսկ  հիմա՝ 16  տոկոսի շրջանում: Նախարարը կանխատեսում է, որ մարտի 8-ի հետ կապված՝  շարժն ավելի կաշխուժանա, և վարակը ավելի շատ կտարածվի: Նա կոչ արեց, որպեսզի տրանսպորտում, հյուրատնեուրմ հստակ հսկողություն իրականացվի: Հիվանդանոցներում 865 մահճակալից 800-ը զբաղված է: Պատվաստանյութերի ձեռք բերման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ գարնան ընթացքում  պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի: