Լեռնային ու տափաստանային դիվանագիտությունների տարբերությունը

89
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Փոքր Ասիայում թուրքերին գրկաբաց չէին սպասում, եւ սուլթան Մուհամմեդ 2-րդին չէին հրավիրել Կ.Պոլիս ճաշկերույթի, իսկ նա փշուր-փշուր արեց բյուզանդական քաղաքակրթության վերջին կտորները, եւ տեղի ժողովուրդներն էլ բռնի կերպով թուրքացվեցին:

Փաստորեն այնպես ստացվեց, որ արհեստավարժ անասնապահները դարձան հաջողակ նստակյացներ, եւ աշխարհի թերեւս ամենահրաշալի անկյունում խաշնարած զանգվածի ջանքերով ստեղծվեց աշխարհակալ նկրտումներ ունեցող կայսրություն:

Իսկապես ՙ արյան զարհուրելի շերտով է պատված թուրքերի պատմության ողջ ընթացքը: Եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ առանձնակի դաժանություն է պետք, որպեսզի Կ, Պոլսի պես քաղաքակրթական կենտրոնը (տեսՙ Անի, Կարս, Ադանա, Շուշի) դառնար քոչվորի հոգեբանություն ունեցող մի բազմության սեփականություն: Շատ դաժան պետք է լինելՙ քաղաքակրթություն ոչնչացնելու համար: Թուրքերը սիրում են եւ կարող են փոխվել, բայց ոչ դաժանության կիրառման հարցում, դաժանությունը թուրքերի կեցության ենթագիտակցական սովորույթ է, որն ամրապնդում է նրանց ապրելու կենդանական բնազդը:

Սակայն զարմանալի են ոչ թե թուրքերի դաժանությունը, պատմականորեն եկող արնախում հակումները, հայերին (եւ ոչ միայն) կոտորելու ենթագիտակցական հոբբին, ոչ թե այն անդրժելի փաստը, որ Ստամբուլի պես մարգարիտը պատկանում է հենց նրանց, այլ բացարձակապես այլ բան. միշտ զարմանալի է թուրքերի «բնական» դիվանագիտությունը, որի շնորհիվ իրենց պարտությունը վերածում են հաղթանակի, ստիպում են դիմացինինՙ մոռանալ իրենց ոճրագործությունը: Դա մի տափաստանային դիվանագիտություն է, որն ամայացնում է հակառակորդի գիտակցությունը: Թուրքական դիվանագիտությունը Թուրքիային դարձնում է « հումանիզմի առաջամարտիկ» եւ մարդու իրավունքների թիվ մեկ «պաշտպան»: Թուրքական դիվանագիտությունը նման է մի քարանձավի, որտեղ մտնում են միայն ինքնասպանները, ու այն էլ այնպիսի ինքնասպանները, որոնք ուզում են դաժան մահով մեռնել:

Ցանկանում ենք, թե ոչՙ թուրքերը մեր ճակատագիրն են, եւ մենք պետք է սովորենք ապրել նրանց կողքին: Խոսքը համակերպվելու ու զիջողականության մասին չէ, այլ նրա, որ մինչեւ հիմա չունենք թուրքական դիվանագիտության հակաթույնը, այն բանի հակաթույնը, որ երբ թուրքական յաթաղանն այլեւս չի կտրում մեր գլուխը, փոխարենը թուրքական դիվանագիտությունն է մեզ կախաղան բարձրացնում, իսկ մենք դրա դեմ կանգնած ենք լեռնցու պարզությամբ եւ առանց թուրքի երկրորդ երեսը նկատելու:

Թուրքերից մի բան, այնուամենայնիվ, բոլոր մյուս ազգերն ունեն սովորելու.թուրք ղեկավարները միշտ փորձում են այնպես անել, որ բոլոր թուրքերի ընդհանուր շահը լինի ամեն մի թուրքի եզակի շահը:

Թուրքերի հետ հաղորդուղիների ապաշրջափակումից ստացվելիք հայկական շահի խոսակցությունների ֆոնինՙ որպես պատմական ճշմարտությունների հիշեցում: