Էրդողանը հորդորել է վերացնել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները

60

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը կոչ է արել չեղարկել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները:

«Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների ավարտը կնպաստի տարածաշրջանում տնտեսական բարգավաճմանը և կայունության հաստատմանը», ասել է նա՝ խոսելով «Իսլամական ութնյակի» առաջնորդների (Բանգլադեշ, Եգիպտոս, Նիգերիա, Ինդոնեզիա, Իրան, Մալայզիա, Պակիստան, Թուրքիա) 14-րդ գագաթաժողովում, որն անցկացվում է օնլայն ձևաչափով: