Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 501 հազար 500 դրամ

77

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարարագիրը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ըստ այդ հայտարարագրի՝ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ, իսկ կանխիկ դրամ հայտարարագրել է 500 հազար դրամ:

 Սեփականություն չունի, մեքենա չունի, փոխառություններ չունի: Ընդհանուր առմամբ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 501 հազար 500 դրամ: Իր վերջին՝ 2017-ին ներկայացրած հայտարարագրում որպես ԱԺ պատգամավոր պաշտոնը դադարեցնելու օրը հայտարարագրել է 5 մլն դրամ:

Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ունի երկու առանձնատուն, որից մեկը տվել է վարձակալության Իրանի դեսպանատանը, ի դեպ, օրեր առաջ Աժ-ում ԲԴԽ անդամ ընտրվելիս, նա ասաց, որ իր առանձնատունը այլ առանձնատների համեմատ գոմ է հիշեցնում: