ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել «հավերժական պատերազմներին»

71

ԱՄՆ-ն այլևս չի մասնակցի այլ երկրներում այսպես կոչված հավերժական պատերազմներին: Այս մասին նշված է ազգային անվտանգության միջանկյալ ռազմավարական ուղեցույցում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Փաստաթուղթը հրապարակվել է նախագահ Ջո Բայդենի`աշխարհի հետ Ամերիկայի ներգրավվածության տեսլականը ցույց տալու համար:

«Մենք աշխատելու ենք պատասխանատու կերպով վերջ տալ Աֆղանստանում ԱՄՆ ամենաերկարատև պատերազմին՝ ապահովելով, որ Աֆղանստանն այլևս չի դառնա անվտանգ ապաստարան մեր երկրի վրա հարձակվող ահաբեկիչների համար», գրված է տեքստում: