Դու Իմ Կյանքն ես Եռագույն․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

276
  • Դու անկախ ես, պարզ ու շիտակ,

Գենն է քո ազնվագույն:

Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,

Դու իմ ՍԻՐՏՆ ես եռագույն:

Նարեկացով հազար գիտակ

Հողդ է ծնել սրբագույն:

Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,

Դու իմ ՄԻՏՔՆ ես եռագույն:

Կյանք են դրել քո հարկի տակ

Եղբայրներս լավագույն:

Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,

Դու իմ ՍԵՐՆ ես եռագույն:

Մեկ-մեկ տերերդ են խեղկատակ…

Դուրս թուրք է, շուրջդ թույն,

բայց Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ,

Դու իմ ԲԱԽՏՆ ես եռագույն:

Չի կպնի քեզ չոռ ու պիտակ,

Իմ օջախ, իմ տուն, իմ բույն…

Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ

Դու իմ ԿՅԱՆՔՆ ես եռագույն:

ԱԶԳ, ԲԱՆԱԿ, ՀԱՂԹԱՆԱԿ ✊🇦🇲