ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք ակնկալիք, որ Սահմանադրությունը չի ոտնահարվի և նախագահը կպահպանի այն․ Սաղաթելյան

44

Մենք ունենք ակնկալիք, որ մեր երկրի Սահմանադրությունը չի ոտնահարվի և նախագահը կպահպանի այն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ։

Նա նշեց, որ առաջիկա 2 ժամում որոշվելու է՝ ՀՀ նախագահը ԳՇ պետին ազատելու առաջարկը ուղարկելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ, ԱԺ-ում Փաշինյանի հետ հարցուպատասխան է, դրա համար կոչ արեց մեր քաղաքացիներին գալ Բաղրամյան փողոցի հրապարակ, որովհետև Հայաստանի քաղաքական օրակարգը հերթական անգամ թելադրվում է այդ հրապարակից։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստացել, որում քաղաքացիներն ասում են՝ չեն գալու ճառեր լսելու, եթե գործողություններ չեն լինելու։

«Այդ մարդիկ «գործողություն» ասելով՝ հասկանում են, որ մտնենք այս շենքը, հետո էն մյուս շենքը գրավենք։ Շենքը դեռևս իշխանություն չէ, մենք մեր երկիրը պետք է չտանենք ցնցումների։ Սա չի նշանակում, որ վճռականության մի գրամ պակաս կա, սա չի նշանակում, որ մենք ամեն ինչ չենք անելու՝ սրանց հեռացնելու, սրանք վերջնականապես մեր երկիրն ու պետությունը տանում են կործանման։ Բայց այս մեր քայլերի արդյունքում այս մարդը օրեցօր կորցնում է իր իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․