Վրաստանի արտգործնախարարը վաղը կայցելի Թուրքիա

92

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին նախատեսվում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, բայց նույն օրը հանդիպումը հետաձգվեց Վրաստանի կառավարության հրաժարականի պատճառով: