Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս կանցկացնի

71

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կանցկացնի մարտի 4-ին՝ ժամը 11.00-ին: Այս մասին հայտնել են ռուսական Իզվեստիային նախագահի գրասենակից:

«Վաղը՝ մարտի 4-ին, Երևանի ժամանակով 11.00-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ասուլիսին հրավիրված են ռուս լրագրողները: Ասուլիսը կլինի ռուսերեն լեզվով: