ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պայմանական պատերազմի փորձ են արել Նորվեգիայի ափերի մոտ. Forbes

115

Անցյալ շաբաթ Հեռավոր Հյուսիսը Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համար դարձավ պայմանական պատերազմական գոտի: Նորվեգիայի, Կանադայի և Գերմանիայի ռազմանավերը, ԱՄՆ օդուժի F-35 կործանիչը և B-1 ռմբակոծիչները Նորվեգիայի արևմտյան ափի մոտ ավարտեցին ռադիոէլեկտրոնային պատերազմի և թշնամու հականավային հրթիռների ոչնչացման առաքելությունները:

Միաժամանակ, աշխարհի ամենահզոր վերգետնյա նավերից մեկը՝ ռուսական «Մարշալ Ուստինովը», զորավարժություն անցկացրեց Նորվեգիայի արևելյան ափերի մոտ:

«Զարմանալի չէ, որ մինչ ՆԱՏՕ-ի նավերն ու օդանավերը վարժանքներ էին անցկացնում Նորվեգիայի արևմտյան ափամերձ հատվածում, ռուսական նավատորմը զորավարժություններ էր անցկացնում երկրի արևելյան ափերի մոտ», հայտնում է Forbes-ը: