Ջարդերից փրկված 23 հայ ընտանիքները և Շուռնուխի գրադարանը

256

Շուռնուխի գրադարանը

Հունվարի 3-ին համացանցում տարածվեց Շուռնուխ գյուղի գրադարանի լուսանկարը՝ ադրբեջանցիների կողմից ամբողջովին տակնուվրա արված։ Ներկայացնում ենք թշնամու կողմից ոտնատակ արված գրադարանի ձևավորման ակունքներում կանգնած Սերո Խանզադյանի՝ 1990 թվականին Գրական թերթում տպագրված հայտարարությունը Շուռնուխ գյուղի ու գրադարանի մասին։

«Բարեկամներ
Գորիսի շրջանի պատմական Շուռնուխ գյուղում վերաբնակվել են Սումգայիթի, Բաքվի, Ադրբ․ ԽՍՀ-ի այլ վայրերում հայկական ջարդերից հազիվ փրկված 23 հայ ընտանիքներ։
Ապրիլին ես եղա այդ դժբախտ, բայց չհուսահատված փախստականների գյուղում։ Դա գտնվում է միջնադարյան հռչակավոր Հարանց Անապատի մոտ, որի բարձրագույն դպրոց-համալսարանի հիմնադրման 400-ամյակը կլրանա շուտով։ Այն հիմնադրել է Մովսես Գ․ Տաթևացի (Սյունեցի) րաբունապետը (հետագայում՝ 1629-ից կաթողիկող Հայոց)։ Ունեցել է հարուստ գրադարան։ Նպատակս է վերականգնել այդ գրադարանը։
Հարգելի գրողներ, գրքասերներ։ Խնդրում եմ, ով ինչքան կարող է գիրք նվիրաբերի վերակենդանացած Շուռնուխ գյուղի նորաստեղծ գրադարանին։ Նվերները հանձնել Հայ գրողների միության գործերի կառավարչին»։