«Պատժամիջոցները Թուրքիայի համար դեռևս որևէ հետևանք չեն թողել»․ Իսմայիլ Դեմիր

79

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Թուրքիայի համար դեռևս որևէ հետևանք չեն թողել:

«Մենք [ԱՄՆ պատժամիջոցներից] որևէ անմիջական ազդեցություն չենք նկատել: Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA- ն (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք), բայց այս պահի դրությամբ հստակ հետևանքներ չկան, կսպասենք»,  նշել է նա:

Դեմիրն այս թեմայի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը սխալ է անվանել․

«Եթե նրանք կարծում են, թե դա մեզ հետ կկանգնեցնի մեր ազգային որևէ որոշում ընդունելուց, նրանք սխալ են մտածում»,  ասել է պաշտպանական արդյունաբերության ղեկավարը: