Շվեյցարիան աջակցում է ղարաբաղյան կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին

60

Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Կառլո Սոմարուգի՝ 12.10.2020-ին, և Շտեֆան Մյուլլեր Ալտերմատի՝ նույն տարվա դեկտեմբերի 17-ին թվագրվող հարցերը՝ ԼՂ հակամարտության և Շվեյցարիայում SOCAR-ի գործունեության վերաբերյալ, որոնք ուղարկվել են Դաշնային խորհուրդ, և դրանց պատասխանները:

Պատասխանելով Շտեֆան Մյուլլեր Ալտերմատի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Միջազգային հարաբերությունների դաշնային դեպարտամենտը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին`նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի դիվանագիտորեն` համաձայն միջազգային իրավունքի, որը երաշխավորում է  արդար և կայուն խաղաղություն: