Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով․ Վահե Էնֆիաջյանը թվեր ներկայացրեց

75

456 միլիարդ նորից ավելացել է մեր քաղաքացիների ուսերի վրա վարկային պարտավորությունները: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով, ձուն՝ 26 %-ով , կաթնամթերքը՝ 17 %-ով, միրգը՝ 12 %-ով, բանջարեղենը՝ 9 %-ով, հացը, ալյուրը, խմիչքը, ծխախոտը, ոչ պարենային ապրանքը, դեղորայքը թանկացել են։ Մարզերում ճանապարհների հետ խնդիրներն առայսօր առկա են, փոխադրումները ևս թանկացել են։ Այսօր անկում են ապրում շինարարությունը՝ 11․2 %, ծառայությունները՝ 13․6 %-ով, ներմուծումը՝ 16 %-ով, արտահանումը՝ 5․2 %-ով։ 456 միլիարդ նորից ավելացել է մեր քաղաքացիների ուսերի վրա վարկային պարտավորությունները»,- ասաց Էֆիաջյանը։