Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ աջակցեցին «Ուկրաինայում ժամանակի հաշվարկման մասին» օրինագծին, որը ենթադրում է ժամերի սեզոնային փոփոխման վերացում և ներկայացնում է Կիևի միանական ժամանակի գաղափարը:
Փաստաթղթի համաձայն, այն մեկ ժամով տարբերվում է Մոսկվայի ժամանակից և գործում է, այդ թվում, այն տարածքներում, որոնք Ուկրաինան համարում է սեփական, այսինքն` Ղրիմում և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում:
«Ուկրաինայի ամբողջ տարածքում, առանց բացառության, Կիևի միասնական ժամանակի հաստատումը կամրապնդի Ուկրաինայի անվտանգության խնդիրները և կնպաստի ժամանակավորապես օկուպացված տարածքների ապագաղութացմանն ու վերաինտեգրմանը», ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ: