Իրաքում ԱՄՆ-ի բազան ենթարկվել է հրթիռակոծության

63

Իրաքի Անբար նահանգում գտնվող՝ ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից օգտագործվող Այն ալ Ասադի ռազմական բազան հայտնվել է հրթիռային կրակի տակ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության աղբյուրները:

Ըստ հեռուստաալիքի՝ 10 հրթիռ է ընկել միջազգային կոալիցիայի ռազմական հենակետի մոտ: Այլ մանրամասները դեռևս հետաքննվում են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ը Սիրիայում հրթիռակոծել էր պրոիրանական օբյեկտներ։