Թուրքիան քննարկում է Ս-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը

54

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը այսօր հաստատել է, որ, չնայած ԱՄՆ ճնշմանը, Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի  երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:

Թուրքիան աշխատում է նաև իր զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ՝ մշակելով սեփական պաշտպանական համակարգերը:

«Այս տարի կսկսվի «Սունգուր» և «Հիսար A +» համակարգերի առաքումը, և շարունակվում է հայրենական «Սիպեր» հակաօդային պաշտպանության համակարգի մշակումը», հավելել է նա: