Եթե նախագահը հանրության արժանապատիվ հատվածի պահանջն ի կատար ածի, պետք է վաղը դիմում ներկայացնի ՍԴ՝ վիճարկելով Փաշինյանի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկության սահմանադրականությունը. Արծվիկ Մինասյան

66

Այն, ինչ նախագահը հայտարարեց, անբացատրելի ու անտրամաբանական է նրա առաջին քայլից հետո, որովհետև նրա առարկության հիմքում դրված էին սահմանադրական այն նորմերը, որոնք բացառիկ իրավունք են վերապահում 5 տարի ժամկետով նշանակվող ԳՇ պետին: Այս մասին Tert.am-ի «Բանակ և անվտանգություն» խորագրով քննարկմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:

«Ավելին՝ ազատման հիմքերի տեսակետից բավարար հիմնավորվածություն ներկայացված չէ, թե ինչ պատճառով պետք է ազատվի մի կառույցի ղեկավարը, որը, ըստ Սահմանադրության, անվտանգության երաշխավորն է: Չի կարող որևէ անձ, ներառյալ՝ Կառավարության ղեկավարը, առանց որևէ հիմքի, ըստ քմահաճույքի, ցանկության ազատել ԶՈւ ԳՇ պետին, կամ որ նույնն է՝ ԶՈւ անմիջական հրամանատարին»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև՝ Սահմանադրության կարգավորման համաձայն՝ ԶՈւ ԳՇ պետը քաղաքական կամ հայցողական պաշտոն չէ, այն մի կարգավիճակով անձ է, որ մասնագիտական և սահմանադրական լիազորությունների շրջանակում դուրս պետք է լինի քաղաքական ղեկավարության որևէ վարքագծից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: