«Գորշ գայլերը» իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին և դատապարտել ՀՀ բանակին

144

Հայաստանի Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն և տիկնիկ է։  Իսկ անցյալ շաբաթ Հայաստանի բանակի՝ վարչապետ Փաշինյանին հրաժարական տալու կոչը սպասվող վերջի դատավճիռն է. հայտարարել է թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական կառույցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։

Էրդողանի հետ դաշինք կազմած Բահչելին հույս է հայտնել, որ ՀՀ–ն զերծ կմնա ռազմական հեղաշրջումից։

«Երեկ Երևանում ցուցարարները Փաշինյանին հրաժարական պարտադրելու նպատակով մտել են կառավարության շենք։ Մենք, նույնիսկ եթե դա Հայաստանն է, ցանկանում ենք, որ ժողովրդավարություն լինի, խորհուրդ ենք տալիս ողջախոհ և խելամիտ լինել։

…Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հեղաշրջումից հեռու և ժողովրդավարությանը մոտ լինի։ Նույնիսկ եթե մեր թշնամին է, չպետք է կորցնենք մեր քաջությանը»,– նշել է թուրք կուսակցապետը։