Արմեն Սարգսյանը մի քանի ժամից կհայտնի իր դիրքորոշումը

85

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման պատճառը եղել է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դիմումի նախագիծը ՍԴ ուղարկելու հարցը: Արթուր Վանեցյանը հայտնել է, որ զրույցից հետո նախագահն ասել է՝ մի քանի ժամից իր դիրքորոշումը կհայտնի: