Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային ոչնչացնել քիմիական զենքի իր ծրագիրը: Այս հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Ցանկացած անձի կողմից քիմիական զենքի ցանկացած օգտագործում, ցանկացած վայրում, երբևէ և ցանկացած պայմաններում անընդունելի է, դա հակասում է միջազգային իրավունքին: <…> ԱՄՆ-ն հորդորում է Ռուսաստանին կատարել Քիմիական զենքի մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները և հռչակել ու միջազգային ստուգման ռեժիմի ներքո ոչնչացնել իր քիմիական զենքի ծրագիրը», ասել է նա:
Փրայսը հավելել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդում է news.ru-ն։