ԱՄՆ-ը և Թուրքիան ընդհանուր հետաքրքրություններ ունեն Սիրիայում. ԱՄՆ պետդեպ

54

ԱՄՆ-ը ընդհանուր շահեր ունի Թուրքիայի հետ, մասնավորապես`Սիրիայում: Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

ԱՄՆ արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է թուրքական «Անադոլու»ի հարցին`կապված Իդլիբում քաղաքացիական անձանց հարցերի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավորությունների հետ:

«Մենք ընդհանուր շահեր ունենք Թուրքիայի հետ, հատկապես՝ Սիրիայի համատեքստում: Սիրիայում մեր ընդհանուր շահերը կյանքի կոչելու համար մենք կշարունակենք կառուցողական աշխատել Թուրքիայի հետ»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ–ին Սիրիայում քրդական YPG–ին աջակցելու մեջ, որին համարում է PKK–ի սիրիական մասնաճյուղը։