Ադրբեջանի «3+3» պլատֆորմը տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատել. Չավուշօղլու

71

Ադրբեջանի առաջարկած «3+3» պլատֆորմի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր վրացի գործընկեր Դավիթ Զալքալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նախարարի խոսքով՝ «3+3» պլատֆորմի նպատակն է հուսալի քայլեր ձեռնարկել՝ կապված լոգիստիկայի, տնտեսական ու էներգետիկ ոլորտների նախագծերի հետ:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հավելել է, որ «իրենք հարգում են Վրաստանի դիրքորոշումն այս հարցում»։