Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2881 զինծառայողի լուսանկարներ

35

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2881 զինծառայողի լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվեր, որոնք  վերջին պատերազմում մահացել են և թաղվել մինչև մարտի 2-ը։ Ներկայացվել է նաև 28 զինծառայողի տվյալ, որոնք անհայտ կորած են:

Նախարարությունը նշել է, որ աշխատանքներ են տարվում կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ:

Ավելի վաղ երկրի ՊՆ-ն հայտնել էր երկրի զինված ուժերի 2855 զինծառայողի մահվան մասին:

@combatanalytics