ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կպատասխանի ԵՄ սահմանած պատժամիջոցներին

128

Մոսկվան կարձագանքի Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Բրյուսելի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մեր կողմից կլինի արձագանք», ասել է նա։

Նավալնիի գործով ԵՄ պատժամիջոցների հաստատումը Մոսկվայի համար անակնկալ չի եղել, նման գործողությունները ոչնչացնում են երկկողմ հարաբերությունները, հայտարարել է նա: