Պուտինը շնորհավորել է Գորբաչովին տարեդարձի կապակցությամբ

88

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ռուսաստանի ղեկավարի խոսքերով, ԽՍՀՄ առաջին նախագահի փորձը, էներգիան և ստեղծագործական պոտենցիալն օգնում են մասնակցել հասարակական, կրթական աշխատանքներին և ուշադրություն դարձնել միջազգային մարդասիրական նախագծերի իրականացմանը:

«Մաղթում եմ ձեզ առողջություն և ամենայն բարիք», ասել է Պուտինը հեռագրում: