Մամուլն այսօր

118

Մամուլն այսօր՝

📜«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլևս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Մեր երկրի պառակտվածության, մեր հասարակության իրարամերժ վիճակի, թշնամական ճամբարների կիսվելու իրական հայելին էր երեկվա Երևանը՝ երկու տարբեր հատվածներում հանրահավաքներ։ Եվ այդ երկու հրապարակներում գտնվող մեծ թվով մարդիկ, որոնք մերժում են միմյանց, ատում և արհամարհում»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Իրավունք»-ը զրուցել է Մովսես Հակոբյանի հետ,- «Ես էլ պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ին­չու, ապա դա իմ խնդիրը չի»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին չի մասնակցելու, լինելու է իր աշխատավայրում, ավելին՝ վարչա­պետի խորհրդականն է գալու, որ միասին գնան գյուղերից մեկը՝ բնա­կիչների հետ հանդիպման։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փաստ»-ը գրում է, որ Նիկոլը նիկոլականների միակ փրկօղակն է, իսկ նիկոլականները՝ Նիկոլի միակ ամենառեալ հենարանը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցանկացած պահի դանակը ոսկորին հասնելու դեպքում կանգնելու են ՀՀ քաղաքացիների, բանակի և, գլոբալ իմաստով, պետության կողքին։ Նույնը երբեք չի անելու «ուսապարկերի խմբակցության» անդամների գերակշիռ մասը՝ անդեմ ու անբովանդակ մասը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. «Ժողովուրդ»-ը ներկայացրել է Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի ժամանակ հնչած ելույթի մեսիջները։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետևողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաև Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին»,- գրում է «168 ժամ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, նախկինում բենզալցակայանի աշխատակից է եղել՝ «զապռավչիկ»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փաստ»-ը գրում է,-  «Փաշինյանն ակնարկեց, որ արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն, Սահմանադրության փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի, ու կանցկացվեն նախագահական ընտրություններ»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ