Ո՞վքեր են իրականում քաղաքական խաղի գլխավոր դերակատարները Հայաստանում

68

Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը նոր գրառում է արել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտումներ ներկայացնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:

“Գրեթե մեկ շաբաթ զբաղվում էի Փաշինյանի շրջապատում իրավիճակի պարզաբանմամբ: Վերջապես հասկացա հայ քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու մնացած բոլոր նրբությունները:

Փաշինյանը հայտնվել է  դասական քաղաքական խարդախության կամ քաղաքական ցանցերի մեջ, որոնք հմտորեն հյուսել էին իրեն համար երեք հոգի: Այս երեքը հիմա ճնշող ազդեցություն ունեն վարչապետի վրա և հմտորեն օգտագործում են այդ հնարավորությունը:

Երեքից յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրները, իր շահերը, բայց, որ ամենակարևորն է, դրանց  ուղղորդող ուժը՝ փող և ազդեցությունը կորցնելու վախն է:

Ո՞վքեր են իրականում քաղաքական խաղի գլխավոր դերակատարները Հայաստանում: Ահա դրանց անունները՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյան («Գռզո»), Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյան, Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյան:

Այսօր առանց այս եռյակի չի կայացվում ոչ մի կարևոր որոշում: Ամեն ինչ դրվել է մի կողմ, այդ թվում՝ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղության համար, Աբազյանը՝ կառավարության վերահսկողության, վարկաբեկող նյութեր (կոմպրոմատ) հավաքելու, Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղության համար: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղության, ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանատների հետ կապեր ապահովելու և հասարակության վրա ուժ կիրառելու համար:

Վերջին ժամանակներում եռյակը փորձում է  հասկանալ, թե ում վրա կարելի է խաղադրույք կատարել՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու համար, հասկանալով, որ Փաշինյանն արդեն պարտված խաղաթուղթ է: ԱԱԾ տնօրենը Մոսկվայի կաբինետներում բացեիբաց պատմում է, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, բայց փոխելը վաղաժամ է, քանի որ Քոչարյանի գլխավորած ռևանշիստները կգան իշխանության և կխոչընդոտեն Մոսկվայում Պուտին-Ալիև-Փաշինյան ստորագրած համաձայնագրի իրականացմանը:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, ով ԱԱԾ տնօրենին մեղադրեց պատերազմի ժամանակ դրսևորած պաթոլոգիական վախկոտության և թուրքական հատուկ ծառայություններին «Գռզոյի» միջոցով գաղտնի տեղեկատվության փոխանցելու մեջ։ Հակամարտությունը  գագաթնակետին հասավ պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը Աբազյանին ծեծեց ԱԱԾ շենքում:

Գասպարյանը Արմենին մեղադրեց Հայաստանի գեներալների դեմ կոմպրոմատ  հավաքելու մեջ: Աբազյանը պաթոլոգիկորեն վախենում է Գլխավոր շտաբի պետից և ատում է նրան:

Խաչատրյանը իր եղբոր միջոցով, որը, փաստորեն ղեկավարում է Հայաստանում Սորոսի կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

«Գռզոն» վճարում է ինչպես Աբազյանին, այնպես էլ Խաչատրյանին: Գումարները բիտկոինի սխեմաներով, չինական բանկերի միջոցով նստում են շվեյցարական հաշիվների վրա:

Այսօր եռյակի խնդիրն է պահել Փաշինյանին մի քանի ամիս իշխանության ղեկին, վարկաբեկել հայկական բանակն ու ընդդիմությանը: Նրանք պայքարելու են անգթաբար ու անսկզբունքորեն, և դա երեկ ի ցույց դրեց իր ելույթով նրանց խամաճիկ վարչապետ Փաշինյանը”։