Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին անցյալ շաբաթ Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի համար

43

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին անցյալ շաբաթ Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի համար: Այդ մասին նա հայտարարել է մարտի 1-ին Kan Radio-ին տված հարցազրույցում:

Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի:

Իսրայելին պատկանող Helios Ray բեռնանավը վնասվել է Օմանի ծոցում տեղի ունեցած պայթյունից: Նեթանյահուն հստակ է համարում, որ դա «իրանական գործողություն էր»:

Հարցին, թե արդյո՞ք Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի, նա կրկնել է Իրանի միջուկային կարողությունների զարգացումը կանխելու՝ իր վճռականության մասին նախկին հայտարարությունները:

Թեհրանը դեռ չի պատասխանել Իսրայելի՝ ավելի վաղ հնչեցրած մեղադրանքներին, թե հնարավոր է, որ Իրանը մասնակից է եղել միջադեպին:

@combatanalytics