Թրամփն ու նրա կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ դեռևս հունվարին․ Axios

103

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ միասին, հունվարին Սպիտակ տանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Թե ինչ պատվաստանյութ է օգտագործվել, անհայտ է:

Այն փաստը, որ Թրամփը պատվաստվել է հունվարին, հայտնի դարձավ նախկին նախագահի անանուն խորհրդականի խոսքերից, հաղորդում է Axios պորտալը:

Հոկտեմբերին Թրամփը հիվանդացավ կորոնավիրուսով: Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 14-ին կատարվեց նրա առաջին ներարկումը վիրուսի դեմ: