Թուրքիան հայտարարել է, որ չի քննարկում Ս-400-ի տեղակայման այլընտրանքներ

74

Թուրքիան չի քննարկում Ս-400-ի տեղակայման այլընտրանքային տարբերակներ և դեռ հույս ունի լուծել խնդիրը ԱՄՆ-ի հետ, երեքշաբթի օրը Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կլուծի Ս-400-ի կողմից ՆԱՏՕ-ի համար սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Մենք դա առաջարկել ենք ավելի վաղ և կրկնում ենք առաջարկը», ասել է նա:

Քալինը նաև հիշեցրել է, որ «Patriot- ի գնման շուրջ բանակցելու Թուրքիայի էական ջանքերը արդյունք չեն տվել: