Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը.Ստեփան Դանիելյան

136

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը, Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն: Իսկ որո՞նք են այդ սպասելիքները.

1. խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,

2. Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,

3. Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,

4. Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,5. Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց,

Արցախի Առաջին պատերազմի ժամանակ “մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար”, քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար: Սա է քայլականների առաջիկա օրակարգը։