ԱՄՆ-ն դեռևս պատվաստանյութերով չի կիսվի այլ երկրների հետ

71

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիին ճեպազրույցում հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը կքննարկի պատվաստանյութերի տրամադրման Մեքսիկայի հնարավոր հայցը: Փսակին պատասխանել է․

«Ոչ։ ԱՄՆ նախագահը հստակ հայտարարել է, որ կենտրոնացած է բոլոր ամերիկացիների համար պատվաստանյութերը մատչելի դարձնելու վրա: Հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության վերականգնումը», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: «Մեր նպատակն է ապահովել, որ բոլոր քաղաքացիները պատվաստվեն: Երբ հասնենք այդ նպատակին, ուրախ կլինենք քննարկել հաջորդ քայլերը»: