Պուտինը կարող է առցանց մասնակցել թուրքական ԱԷԿ-ի 3-րդ ռեակտորի համար բետոն լցնելու արարողությանը

68

Մշակվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեսակապի կազմակերպման հնարավորությունը` որպեսզի ապահովվի մասնակցությունը Թուրքիայի առաջին «Ակույու» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորի հիմքին բետոն լցնելու արարողությանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այդ իրադարձությունը տեղի կունենա մարտի 10-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: