Պետության փրկության իրավունքով

126

Հայաստանը գտնվում է կործանման եզրին, սա փաստ է, որը տեսնում է Հայրենիքին նվիրված ցանկացած մարդ, բայց ոչ երբեք իշխանությունը զավթած անձինք։ Սա բացատրվում է մի պարզ ճշմարտությունով, վերջիններս լավ են հասկանում, որ իրենց ներում չի լինելու, իսկ հասանելիք պատժից կարող են խուսափել հասարակության շարունակական պառակտմամբ, հուսահատության ու ատելության մթնոլորտի ամրապնդման միջոցով։

Իրենք հասկանում են իրենց խնդիրները՝ թեկուզև պետության կործանման հաշվին ամեն գնով պահպանել իրենց աթոռները, այլ ճանապարհ նրանց համար գոյություն չունի։ Հայրենիքը և նրա ապագան իրենց անհետաքրքիր է, կարևորը սեփական կաշին փրկելն է շատ լավ հասկանալով իրենց կատարած հանցանքի ծանրությունը և հնարավոր պատիժը։

Այսինքն իշխանությունը զավթած գործակալական խմբակը տեսնում է թե իրենց ինչ է սպասում և հետևաբար սպասել, որ նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հրաժարական կտան անիմաստ է։ Մենք գործ ունենք մարդկանց հետ ովքեր չունեն, դասական իմաստով հային ու ընդհանրապես նորմալ մարդուն հատուկ արժեհամակարգ՝ արժանապատվություն, բարոյականություն, հայրենասիրություն։ Սրանք նրանց համար օտար ու անընդունելի բառակապակցություններ են, որոնց իրենք, իրենց ողջ գիտակցական կյանքում վերաբերվել են միայն ծաղրանքով։

Այսինքն հստակ է, որ մեր պետությունը՝ ՀՀ-ն, բռնազավթված է մարդկանց կողմից, ովքեր առանց իսկ աչքը թարթելուն կործանում են ու այդ ճանապարհին նույնիսկ չեն պատրաստվում կանգ առնել։ Քողարկվելով կեղծ լիգիտիմության անվան տակ փորձում են հնարավորինս ձգել իրենց իշխանությունը և շջապատին համոզել, որ ամեն ինչ արվում է օրենքի և օրինականության շրջանակներում։

Հայատյաց նման խմբակի հեռացումը բխում է Հայաստանի շահերից, նրանք՝ ներքին թշնամին, պետության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան արտաքինը, հետևաբար օր առաջ պետք է ազատվել նրանցից։ Ու այս պայմաններում պետք է գործողության մեջ մտնեն պետության այն ինստիտուտները, որոնք ըստ սահմանադրության պատասխանատու են Հայաստանի անվտանգության համար՝ առաջին հերթին բանակը և ապա ողջ իրավապահ համակարգը, որոնք երդվել են ծառայել Հայրենիքին, այլ ոչ թե գործող իշխանություններին, առավել ևս, որ պարզ է, որ վարչախումբը դավաճանել է պետության շահերը։

Ու քանի որ ուժային ու իրավապահ համակարգը՝ հանձինս դատախազության, ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի այդպես էլ իր մեջ ուժ չգտավ իրականացնելու իր պարտականությունը՝ կանխելու ու ձերբակալելու պետությանը կործանմանը լծված վարչախմբին, ապա այդ գործը իր վրա պետք է վերցնի բանակը։ Հայրենիքի փրկությունը չի կարող սահմանափակվել օրենքներով, քանի որ այն գործող պետական ինստիտուտների ուղակի պարտականությունն է, իսկ բանակը ստեղված է հենց պետության պաշտպանության և անվտանգության համար։

Պաշտպանություն և անվտանգություն, այս երկու համակարգերը այսօրվա Հայաստանում չեն գործում, քանի որ իշխանությունը զավթած անձինք համակարգորեն զբաղվում են այդ ամենի ոչնչացմամբ։ Հայաստանը առավել քանի երբևէ թիրախավորված է, և առավել քան երբևէ խոցելի է ու այս ամենը պետք է օր առաջ կասեցնել ու դա կարող է անել միմիայն ՀՀ Զինված ուժերը, որոնք ի պաշտոնե ստեղծված են այն իրականացնելու համար։

Անդունդը գլորվող պետության փրկության իրավունքը անբեկանելի է և այդ իրավունքը, երբ մյուս բոլոր ինստիտուտները այլևս չեն աշխատում, պատկանում է բանակին ու նա պետք է գործի։ Հայրենիքը օրհասական պահին ռազմիկն է փրկում՝ սպան և գեներալը, իսկ հայրենասեր բնակչությունը պետք է սատարի ու աջակցին բանակին, իր Հայրենիքի փրկության կարևորագույն պահին։