«Պարոնայք սպաներ, ժամանակ դեռ ունեք, կալանավորեք խելագար սրիկային ու թույլ մի՛ տվեք հերթական անգամ հայերի արյուն հեղի այս անգամ Երևանի կենտրոնում». Նարեկ Սամսոնյան

63

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.

«Վաղը դավաճան վիժվածքը «հանրահավաք» է հայտարարել և հերթական «մարտի 1» է ուզում անել, զինվորականները, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սա կանխելու համար հաշված ժամեր ունեն: Իրավապահ համակարգը գոնե հիմա լավ է ճանաչում դավաճան վիժվածքին ու գիտի, որ նա վաղը պատրաստ է անգամ հազարների մատաղ անել իր իշխանությունը պահելու համար: Շատ հնարավոր սցենար կարող է լինել ուկրաինական Մայդանի սցենարը, երբ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների վրա կրակում էին «անհայտ մարդիկ» ինչի պատասխանատուները մինչ օրս հայտնի չեն: Նույն սցենարը վաղը կարող է խաղարկել վիժավածքը, որպեսզի կարողանա հնարավորինս արյունոտ դարձնի իշխանության հանձնումը: Պարոնայք սպաներ, ժամանակ դեռ ունեք, կալանավորեք խելագար սրիկային ու թույլ մի տվեք հերթական անգամ հայերի արյուն հեղի այս անգամ Երևանի կենտրոնում:

Հ.Գ. Վաղը հանրահավաքի բերման ենթարկվողներ լավ իմացեք դուք բոլորդ մատաղացու գառան նշանակություն ունեք դավաճան վիժվածքի համար, հեռու մնացեք այդ հանրահավաքից ցանկացած գնով»: