Նիկոլի միտինգին դպրոցները և … ոչ միայն… նորմալ թիվ կապահովեն (ձայնագրություն)

90

Տելեգրամի Dejavu ալիքը ձայնագրություններ է հրապարակել, որոնք փաստում են՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  մարտի 1-ի հանրահավաքին  «մարդ ապահովելու համար» օգտագործվելու են  վարչական ռեսուրսենր: Երեք տեսաձայնագրություններում անձը, ներկայանալով իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, զանգահարում է հանրահավաքին «մարդ ապահովելու պատասխանատուներին»:

«Ինչպես հայտնի է, իշխանությունները և մասնավորպես Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք են կազմակերպում, ցույց տալու թե իբր մարդիկ կան որ իրեն աջակցւմ են: Գործադրվել է պետական ողջ ռեսուրսը իր ամեն ինչով: Այսօր կհրապարակենք հեռախոսազրույցներ որտեղից պարզ է դառնում թե ինչ կարգի կազմակերպած է լինելու մարտիմեկյան «Նիկոլի» միտինգը, որի հույսը մնացել է մանր-մունր պաշտոնյաներին սպառնալով կամ ինչոր բան խոստանալով ստիպել մարդկանց գլխաքանակ ապահովել:
Առաջին «հերոսն է» Պետրոսյան Հունանը, որը
Մեղրաշենի Գյուղապետն է:
Գյուղապետ Հունանին խոստացել են, որ եղբորը կնշանակեն Արթիկի միլպետ:

Երկրորդ «հերոսը» Արմեն Հարությունյանն է, Լոռու մարզպետի խորհրդականը, որը ՔՊ-ական ներկայացած երիտասարդին հավաստիացնում է, որ «…դպրոցները, նորմալա, նորմալ թիվ կլինի»,- գրում է տելեգրամյան ալիքը: