Մի կերպ համոզել ենք, խաբել ենք ասել ենք, կգաք մի կես ժամ կկանգնեք, կնկարենք, կգնաք ձեր տներով

55

Հրապարակում ենք, գաղտնի արված ձայնագրություն, որը ինչպես պարզ է դառնում զրույցից, արված է պետական հիմնարկներից մեկում: Գրում է Դեժավուն։

Ձայնագրությունը տրամադրողը, չի նշել, թե կոնկրետ որ շրջանի, որ հիմնարկում է տեղի ունենում զրույցը, հնարավոր է այն պատճառով, որպիսզի մարդկանց հարվածի տակ չդնի։

– Ի՞նչ կա, կազմակերպում եք

– Հա, նորմալա, ուղղակի ժողովուրդնա բողոքում,

– Ինչու՞մնա բողոքը,

– Դէ, էրեգ, մի կերպ համոզել ենք, խաբել ենք ասել ենք, կգաք մի կես ժամ կկանգնեք, կնկարենք, կթողնեք, կգնաք ձեր տներով,

– Կամո ջան, դու էլ լավ հասկանում ես, վերևներից թիվ կա, հրաման կա, էկելա, պետք է լռացնենք տանք,

– Հա, իրանք, էն վերևներում միլիոններով փողեր են աշխատում, պարգևավճարներ են ստանում, մեզ էլ մի երկու կոպեկ փող են շպրտում,

– Կամո ջան, էսօր ես ու դու լուծում ենք իմ և քո աշխատանքի հարցը․․․