Հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է. Լազարյան ակումբը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

55

Միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի դիմումը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրման կապակցությամբ

Հայաստանի քաղաքացինե՛ր

Հայաստանի Հանրապետությունը, որն իր պատմության ամենադժվար պարտության միջով է անցել, նոր փորձության առջև է, որից կախված է նրա լինել-չլինելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու փորձի ընթացքում հատել է թույլատրելիի բոլոր սահմանները և երկիրը մղում է քաղաքացիական պատերազմի: Ռուսական «Իսկանդեր» հրթիռներից մինչև շարքերը չլքած հայ զինվորականներ՝ պարտվողի համար ձախողման մեջ մեղավոր են բոլորը: Բացի իրենից:

Նման իրավիճակում Փաշինյանի հաղթանակը կհանգեցնի դեմագոգի բռնապետության, որն իր նպատակների համար սոցիալական ցանցերում շահարկում է մտացածին իրականությունը: Փաշինյանի իշխանության տարիներըն արդեն ապացուցել են՝ նա այլ բանի ընդունակ չէ: Սա նշանակում է, որ երկիրը և ապագան խլվում են հայ ժողովրդից, ձեզանից՝ Հայաստանի քաղաքացիներից:

Լազարյան ակումբը միավորում է երկու պետությունների քաղաքացիների, որոնք անտարբեր չեն Հայաստանի, Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ: Ամենադժվար ժամանակներում Ռուսաստանի հետ դաշնակցած Հայաստանին աջակցելով՝ մենք միշտ ելել ենք  հայ ժողովրդի՝ իր ներքին գործերը որոշելու ինքնիշխան իրավունքի հարգանքի: Մենք հաստատում ենք մեր դիրքորոշման անփոփոխությունը: Բայց ներքին գործերին չմիջամտելը երկրի և ժողովրդի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը քողարկող մանտրա չէ: Հատկապես այն բանից հետո, երբ վարկաբեկված ՀՀ իշխանություններին սատարող Թուրքիայի և այլ երկրների կողմից արդեն հայտարարություններ արվեցին:

Հայաստանի քաղաքացիները կանգնած են ընտրության առջև, և այդ ընտրությունը պետք է կատարվի:

Մենք դիմում ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե դեռևս պատասխանատվության գոնե մեկ կաթիլ ունեք Հանրապետության ճակատագրի համար, որին երդում եք տվել, ընդունեք միակ ճիշտ որոշումը: Վստահությունը չկորցրած մարդկանց հնարավորություն տվեք հաղթահարելու ձեր ստեղծած քաոսը: Հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է:

Միջազգային ռուս-հայկական

 «Լազարյան ակումբի» խորհուրդ

1 մարտի 2021 թ.