Հակամարմինների բարձր մակարդակը չի ապահովում 100% պաշտպանություն կորոնավիրուսային վարակից: Դրա պատճառը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում բացատրել է Эпиваккорона պատվաստանյութը մշակող «Վեկտոր» գիտական կենտրոնի ղեկավարի գիտամեթոդական աշխատանքի և միջազգային համագործակցության գծով տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը:
Նա նշել է, որ հակամարմինների առավելագույն արտադրության ձգտելը ճիշտ մոտեցում չէ: «Իմունիտետի ավելորդ խթանումը այնքան էլ լավ չէ: Պետք է լինի հակամարմինների և իմունային համակարգի այլ տարրերի բավարար քանակություն։ Այդպիսով դրանք միասին կպաշտպանեն կորոնավիրուսից», բացատրել է փորձագետը: