Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի մոտակայքում շիա մարտիկների շտաբի և ճամբարի վրա

53

Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի օրը հարձակման են ենթարկել Դամասկոսի Սեյիդ-Զեյնաբ արվարձանը, որը գտնվում է միջազգային օդանավակայան տանող ճանապարհին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Գոլանի բարձունքներից իսրայելական ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել այդ տարածքի ուղղությամբ:

Ականատեսները պատմել են Սայիդ-Զեյնաբում սիրիական բանակի կողքին կռվող շիա «Հզբոլլահ» ջոկատների շտաբի և ճամբարի մոտ ուժեղ պայթյունների մասին: Նրանց շարքերում կորուստների և նյութական վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ըստ SANA-ի, «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել Դամասկոսի երկնքում հակառակորդի օդային թիրախների ուղղությամբ և խոցել են հրթիռների մեծ մասը»: